Որոնել

«Ս.Ա.Վ. Հոլդինգ»

«Ս.Ա.Վ. Հոլդինգ»-ը հիմնադրվել է 2013 թվականին  Հայաստանի Հանրապետությունում: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ արտադրություն, ապրանքների ներմուծում և մանրածախ, մեծածախ վաճառք: Շատ կարճ ժամանակահատվածում «Ս.Ա.Վ. Հոլդինգ»-ին հաջողվել է, պրոֆեսիոնալ և հոգատար աշխատակազմի  և հաճախորդներին մշտապես գոհացնելու շնորհիվ զբաղեցնել առաջատար դիրք շուկայում: Ընկերությանը վստահում են Հայաստանյան մի շարք առաջատար կազմակերպություններ՝ հուսալիության , պատասխանատու և հաճախորդամետ մոտեցման համար

Հոլդինգի մաս են կազմում «ԱԱՍ ինդուստրյա»-ն, «Ս.Ա.Վ. Գրուպ»-ը և «Ս.Ա.Վ. Մեդիքլ» կազմակերպությունները։

«ԱԱՍ ինդուստրյա»

«ԱԱՍ ինդուստրյա»-ն իր գործունեությունը սկսել է 2017թ․-ից։ Մասնագիտացված է ջերմային թղթերի (դրամարկղային թղթերի) , ինքնակպչուն ջերմային պիտակների արտադրության ոլորտում։ Իր բարձր որակի , բարեխիղճ աշխատանքի շնորհիվ՝  շատ արագ զբաղեցրել է իր կայուն դիրքը հայկական շուկայում, և հանդիսանում է  խոշորագույն արտադրող։

«Ս.Ա.Վ.  Գրուպ»

«Ս.Ա.Վ.  Գրուպ» անունը սպառողին հայտնի է ավելի քան 10 տարի։

Ընկերությունը Հայաստանյան շուկայում ներկայանում է հետևալ ապրանքներով ՝ձեռնոցներ,սննդի պոլիէթիլենային փաթեթավորման թաղանթներ,հյութի ձողիկներ,ալյումինե տարաներ,տնտեսական ձեռնոցներ, մեկանգամյա օգտագործման գլխարկներ , գոգնոցներ և այլն։

«Ս.Ա.Վ.  Գրուպ»-ի հետ համագործակցում են ամենատարբեր ոլորտների խոշորագույն կազմակերպություններ։

«Ս.Ա.Վ. Մեդիքլ»

«Ս.Ա.Վ.  Հոլդինգ»-ի մեծ մասնաճյուղերից է «Ս.Ա.Վ. Մեդիքլ»-ը , որը մասնագիտացված է բժշկական պարագաների և սարքավորումների ներմուծմամբ։

Համագործակցելով մի շարք արտասահմանյան բարձրակարգ ընկերությունների հետ՝ «Ս.Ա.Վ. Մեդիքլ»-ը հաճախորդներին է ներկայանում բժշկական որակյալ ապրանքներով։

Մասնավորապես, առաջարկում է բժշկական ապրանքներ և սարքավորումներ՝ էսթետիկ, դենտալ, լաբորատոր , ընդհանուր բժշկության ու այլ բժշկական ուղղությունների համար։

Ապրանքը ավելացվել է զաբյուղի մեջ