ՍԱՎ Հոլդինգ-ը հիմնադրվել է 2012 թվականին՝ Արամ Սարգսյանի և Սարգիս Վարդումյանի կողմից։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել բարձր որակի արտադրություն, ապրանքների ներմուծում, ինչպես նաև մանրածախ և մեծածախ վաճառք։
Շատ կարճ ժամանակահատվածում, շնորհիվ պրոֆեսիոնալ և հոգատար թիմի, ինչպես նաև հաճախորդներին մշտապես գոհացնելու մոտեցման, SAV Holding-ը դարձել է շուկայի առաջատարը։ Այն վստահելի գործընկեր է, որի գործընկերներն են բազմաթիվ առաջատար կազմակերպություններ Հայաստանում՝ շնորհիվ հուսալիության, պատասխանատվության և հաճախորդամետ մոտեցման։
Հոլդինգի կազմում են՝
- ԱԱՍ Ինդուստրիա
- ՍԱՎ Գրուպ
- ՍԱՎ Մեդիքլ
- Էվոլուտ
Հոլդինգի առաքելությունն է շարունակաբար զարգանալ, գերազանցել սպասումները և ստեղծել արժեք՝ հաճախորդների, գործընկերների և հասարակության համար։
«ԱԱՍ Ինդուստրյա»-ն իր գործունեությունը սկսել է 2017 թվականին և մասնագիտացված է ջերմային թղթերի (դրամարկղային թղթերի), ինքնակպչուն ջերմային պիտակների արտադրության ոլորտում։ Շատ կարճ ժամանակում, իր բարձր որակի և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ զբաղեցրել է կայուն դիրք հայկական շուկայում և դարձել խոշորագույն արտադրողներից մեկը։
Այճմ արտադրում է նաև ալյումինե տարա, փայլաթիթեղ, յուղաթուղթ և ԷԿԳ թուղթ։
«Ս.Ա.Վ. Գրուպ» անունը սպառողին հայտնի է ավելի քան 12 տարի։ Ընկերությունը Հայաստանյան շուկայում ներկայացնում է՝ ձեռնոցներ, սննդի պոլիէթիլենային փաթեթավորման թաղանթներ, հյութի ձողիկներ, ալյումինե տարաներ, մեկանգամյա օգտագործման գլխարկներ, բախիլներ և շատ այլ ապրանքներ։
«Ս.Ա.Վ. Գրուպ»-ը վստահելի անուն է, երբ խոսքը վերաբերում է բարձրորակ կենցաղային ապրանքների մատակարարմանը։ Մեր բազմազան արտադրանքների տեսականին բավարարում է ինչպես տնային, այնպես էլ բիզնեսի կարիքները։
«Ս.Ա.Վ. Գրուպ»-ի հետ համագործակցում են ամենատարբեր ոլորտների խոշորագույն կազմակերպություններ։
Հոլդինգի մեծ մասն է ՍԱՎ Մեդիքլ-ը , որը մասնագիտացված է բժշկական պարագաների և սարքավորումների ներմուծմամբ։
Համագործակցելով մի շարք միջազգային բարձրակարգ ընկերությունների հետ՝ ՍԱՎ Մեդիքլ-ը հաճախորդներին է ներկայանում բժշկական որակյալ ապրանքներով։
Մասնավորապես, առաջարկում է բժշկական ապրանքներ և սարքավորումներ՝ էսթետիկ, դենտալ, լաբորատոր , ընդհանուր բժշկության ու այլ բժշկական ուղղությունների համար։