Sav.am կայքը ողջունում է Ձեզ
և առաջարկում է ծանոթանալ ներքոնշյալ պայմաններին և դրույթներին մինչև որևէ նախընտրած ապրանք գնելու համաձայնություն տալը:
Առաքված ապրանքն անհրաժեշտ է բացել առաքիչի ներկայությամբ, ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին, այնուհետև վճարումն իրականացնել ՀՀ դրամով։
Վճարման տարբերակներն են՝
էլեկտրոնային համակարգեր՝ վճարումներն ընդունվում են INECOPAY համակարգի միջոցով։
Բանկային փոխանցում՝ Այս եղանակով վճարումները կարող են կատարել մֆիզիկական և իրավաբանական անձիք։ Վճարումը կատարվում է հաճախորդի բանկային հաշվից փոխանցում կատարելով Sav.am-ի բանկային հաշվին։
Վերադարձի նախապայմանները: Պատշաճ որակի ապրանքը ընդունվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:
Վերադարձի ժամկետները: Գնորդն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը: Վերադարձը կատարում է մեր գրասենյակում, նախորոք օպերատորին տեղեկացնելով:
Գումարի վերադարձ: Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է գնորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը վերադարձվում է կանխիկ միայն Երևանի պատվերների դեպքում: Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում: