Մեզոթերապիան պրոցեդուրա է՝ նախատեսված մաշկի երիտասարդացման համար։ Նպատակն է անհրաժեշտ կետերում մաշկը սնուցել անհրաժեշտ վիտամիններով, հանքային նյութերով, ամինաթթուներով, նուկլեինաթթուներով։
Մեզոթերապիան իրականացվում է 3 եղանակով ՝ ասեղային , ապարատային և ֆրակցիոն։
Ֆրակցիոն մեզոթերապիան կատարվում է դերմափենի միջոցով, որն իր հետ ունի հատուկ քարթրիջներ՝ 12-36 ասեղներով ։
Դերմափենով աշխատելու առավելությունները՝
մեկանգամյա օգտագործման քարթրիջներ, որոնք պրոցեդուրան դարձնում են անվտանգ,
ասեղի կարգավորման հնարավորություն-0,25-ից 3 մմ (հնարավորություն է տալիս աշխատել դեմքի, գլխամաշկի , մարմնի տարբեր հատվածների վրա)
արագության կարգավորում,
ցավի մաքսիմալ կրճատում։
Պրոցեդուրայի ցուցումներն են՝
մաշկի չորություն,
մաշկի տոնայնության կորուստ,
լայնացած ծակոտիներով յուղոտ մաշկ,
կնճիռների առկայություն,
ակնե։